1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Նկուղից գողության փորձ կատարած երիտասարդները ձերբակալվել են դեպքից կարճ ժամանակ անց

Նկուղից գողության փորձ կատարած երիտասարդները ձերբակալվել են դեպքից կարճ ժամանակ անց

Հուլիսի 8-ին՝ կեսգիշերն անց, ոստիկանություն է զանգել Սպիտակ քաղաքի Թորոսյան փողոցի շենքերից մեկի բնակչուհին և հայտնել, որ նկուղի դուռը կոտրված է, և այնտեղից երկու երիտասարդ են դուրս գալիս։
Ահազանգով մեկնած համայնքային ոստիկաններն ու Լոռու մարզի պարեկները Շենավան գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդին Թորոսյան փողոցում հայտնաբերել, ձերբակալել և տեղափոխել են Սպիտակի բաժին, իսկ «ՎԱԶ-2107» ավտոմեքենայով փախուստի դիմած՝ Ծաղկաբեր գյուղի բնակիչ 30-ամյա երիտասարդին պարեկները հայտնաբերել են Սպիտակի Ալեք Մանուկյան փողոցում: Նա նույնպես ձերբակալվել և տեղափոխվել է բաժին։
Պարզվել է, որ երիտասարդները փորձել են գողություն անել նկուղից, սակայն հանցագործությունն ավարտին չեն հասցրել։
Նրանք ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: