1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Վաղարշապատի ոստիկանները բացահայտեցին գողության փորձը

11.06.2024 11:05 Գողություն

Հունիսի 3-ին, գիշերվա ժամը երկուսին մոտ, ոստիկանության Արմավիրի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է ահազանգ: Արշալույս գյուղի բնակիչ կինը հայտնում էր, որ իր տան մոտ աթոռ է դրված, որի միջոցով փորձել են մտնել իր տուն: Կինը նաև հայտնեց, որ գողության փորձ կատարողը դեռ իրենց տան մոտակայքում է:
Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղից էլ օպերատիվ խումբը շտապ մեկնեց Արշալույս: Տանտերն իրավապահներին հայտնեց, որ պատուհանը բաց է եղել, մի տղամարդ փորձել է մտնել պատուհանից, սակայն իրեն նկատել ու դիմել է փախուստի:
Բաժնի համայնքային ոստիկանների և հերթապահ մասի ծառայողների արագ գործողությունների արդյունքում ճշտվել է կատարողի ինքնությունը: Ահազանգից մեկ ժամ անց, գողության փորձ կատարելու կասկածանքով, Արշալույս գյուղի իր տանը ձերբակալվել և ոստիկանության Վաղարշապատի բաժին է տեղափոխվել 21-ամյա մի երիտասարդ:
Կազմված փաստաթղթերն ու երիտասարդը ներկայացվել են Վաղարշապատի քննչական բաժին: Հանգամանքները պարզվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: