Մալաթիայի բաժնի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
23.05.2025 16:04
Գողություն

Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժնում մայիսի 14-ին հաղորդում էր ստացվել, որ Անդրանիկի փողոցում գտնվող հացի արտադրամասի դրամարկղից փող են գողացել:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է 47-ամյա տղամարդը:
Մայիսի 21-ին 47-ամյա տղամարդը Երևանի Բաբաջանյան փողոցում հայտնաբերվել և տեղափոխվել է բաժին, որտեղ խոստովանել է արարքը։ Նա և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: