1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՊՊԾ գնդի ոստիկանը բերման է ենթարկել գրպանահատի

09.07.2019 13:31 Գողություն

Հուլիսի 8-ին, ժամը 15.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկանը զեկուցագիր է ներկայացրել, որ նույն օրը, ժամը 15-ին, թիվ 46 երթուղու ավտոբուսում մի կին իրեն հայտնել է, թե մեկը փորձում էր իր պայուսակից գողություն կատարել, նաև նշել է, որ այդ անձն իրենից չորս անգամ գողություն է կատարել:
Կնոջ նշած անձին, գողություն կատարելու կասկածանքով, ոստիկանը բերման է ենթարկել ոստիկանության Կենտրոնական բաժին:
Պարզվել է բերման ենթարկվածի ինքնությունը՝ Արմավիրի մարզի Արևշատ գյուղի 49-ամյա բնակիչ: Կինը բաժնում հայտնել է, որ ավտոբուսի սրահում ճանաչել է նրան. նա էր, որ հունիսի 28-ին նույն ավտոբուսի սրահում գողացել է իր դրամապանակը:
Գողության մասին կինը նախկինում չի հայտնել, իսկ այս անգամ էլ հրաժարվել է հաղորդում տալուց:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: