Ֆիզպարապմունքներ ոստիկանության ՊՊԾ գնդում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Ոստիկանության ՊՊԾ գնդում մարտական և ֆիզիկական պատրաստականության պարպամունքերն առօրյա բնույթ են կրում: Սա արտաքին ծառայության այն ստորաբաժանումն է, որն ամենից շատն է շփվում քաղաքացիների հետ: Նրանք հաճախ հանացագործին բռնում են հենց հանցանքի պահին: Մասնագիտության բնույթն ու գործառնական պարտականությունների պատշաճ կատարումը պահանջում են լինել ֆիզիկապես պատրաստված, տիրապետել զենքին, հատուկ միջոցներին: Իսկ հատուկ միջոցներից ամենից հաճախ կիրառվողը ձեռնաշղթաներն են, որոնք ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործածել ինչպես իրավախախտման պահին բռնված և փախուստի փորձ կատարող անձանց բռնելիս, այնպես էլ ձերբակալված և կալանավորված անձանց ուղեկցելիս կամ նրանց պահպանելիս, երբ վերջիններիս վարքագիծը հիմք է տալիս ենթադրելու, որ նրանք կարող են դիմել փախուստի, վնաս պատճառել իրենց կամ շրջապատին, դիմադրություն ցույց տալ ոստիկանության ծառայողին կամ չենթարկվել նրա օրինական պահանջներին:
Հատուկ միջոցներին տիրապետելուց զատ, անչափ կարևոր են նաև ֆիզիկական պատրաստվածության կատարելագործմանը միտված մարզումները:
Ոստիկանության մասին ՀՀ օրենքի 30-րդ հոդվածը փաստում է, որ իրավախախտումները կանխելու կամ խափանելու, իրավախախտներին բռնելու և ոստիկանություն ներկայացնելու, ոստիկանության ծառայողի օրինական պահանջներին չենթարկվելու կամ դիմադրություն ցույց տալու դեպքերում, ինչպես նաև ինքնապաշտպանության նպատակով, ոստիկանության ծառայողն իրավունք ունի գործադրել ֆիզիկական ուժ, այդ թվում՝ ձեռնամարտի հնարքներ, որոնց ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողներն, ինչ խոսք, տիրապետում են:
Էլ ինչ ոստիկան, որ պտտաձողի վրա ձգումներ չկարողանա անել, անհարժեշտության դեպքում չկարողանա հաղաթահարել բնական արգելքներն ու արգելապատնեշները:
Ոստիկանության ՊՊԾ գնդում պարբերաբար ացկացվում են նաև վազքի ստուգարքներ` ինչպես կարճ, այնպես էլ երկար տարածության: Խնդիր է դրված ոստիկանին տեսնել ֆիզիկապես ուժեղ, տոկուն և պատրաստակամ: Չէ՞ որ ֆիզիկապես ուժեղ, իր գործառութային պարտականությունները հստակ գիտակցող ու պարտաճանաչ ոստիկանն է մեր անվտանգության երաշխավորը: