Ոստիկանության պետը ծաղիկներ խոնարհեց զոհված ոստիկանների հիշատակը հավերժանող հուշարձանին /ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ,ՏԵՍԱՆՅՈՒԹ/
17.07.2018 20:00
Համակարգի լրատու
Հուլիսի 17-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն ու ոստիկանության ղեկավար կազմը այցելեցին ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ:
Ոստիկանության պետը, բարձրաստիճան սպաները, գնդի անձնակազմն ու զոհված ոստիկանների հարազատները ծաղիկներ խոնարհեցին 2 տարի առաջ ոստիկանության պարեկապահակետային ծառայության գնդում զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող հուշարձանին:
Հիշեցնենք, որ 2016 թվականի հուլիսի 17-ին, ոստիկանության պարեկապահակետային ծառայության գունդ ներխուժած խմբի կողմից զոհվեցին ոստիկանության գնդապետ Արթուր Վանոյանը, լեյտենանտ Յուրի Տեփանոսյանն ու ավագ ենթասպա Գագիկ Մկրտչյանը:
Հավերժ փառք ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված մեր գործընկերների հիշատակին: