ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողները գողության դեպքեր են բացահայտել

26.02.2020 18:06 Գողություն

Փետրվարի 20-ին ոստիկանության ՊՊԳՎ Կոտայքի պահպանության բաժնի ծառայողները գողություն կատարելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Աբովյանի բնակիչ, 48-ամյա մի տղամարդու։ Նյութերի նախապատրաստման ընթացքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ բերման ենթարկվածը Աբովյան քաղաքի մթերային ու հագուստի խանութներից գողություններ է արել՝ ընդհանուր 4 դրվագ։ Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքերի հանգամանքները պարզելու և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։ Քննությունը շարունակվում է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: