ՀՀ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:
  • Ճանապարհային ոստիկանություն
    1-77, 060-83-10-22
    Ճանապարհային ոստիկանության հաշվառման և քննական ստորաբաժանումների գործառույթներին (վարորդական իրավունքի վկայական ստանալ, փոխանակել, տրանսպորտային միջոցներ հաշվառել, անվանափոխել և այլն) վերաբերող հարցերով
    060-83-83-02
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
Ոստիկանության ստորաբաժանումներում գործող Թեժ գծերի պատասխանատուների տվյալները
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    (պատասխանատու՝ հեռ. 011-58-76-03)
  • Ճանապարհային ոստիկանություն
    Բջջ. 1-77
    (պատասխանատու՝ հեռ. 060-83-10-23)
  • Անձնագրային և վիզաների վարչություն
    (+374) 10 37-02-64
    (պատասխանատու՝ հեռ. 011-37-06-00)
  • Թրաֆիքինգի և անօրինական միգրացիայի հարցերով
    0800-505-50
    հերթապահ մաս
    (պատասխանատու՝ հեռ. 011- 56-39-63)

2019 թվականի պահպանության լավագույն ծառայող է ճանաչվել Լիանա Հայրապետյանը

Ամենօրյա առավոտյան շարային ստուգատեսին ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության կարևորագույն օբյեկտների և հիմնարկ-ձեռնարկությունների պահպանության գնդի շարահրապարակում են նաև ոստիկանության մայոր Լիանա Հայրապետյանն ու նրա դասակը։
Հրահանգավորումից հետո գնդի անձնակազմը մեկնում է ծառայության։ Լիանա Հայրապետյանի դասակի հիմնական գործառույթը Երևանի քաղաքապետարանի վարչական շենքի պահպանությունն է։ 24 ժամ դասակի ծառայողները իրենց վստահված պահակետերում են։
Ծառայության անցնելով գնդում՝ մայոր Հայրապետյանը զբաղեցրել է տարբեր պաշտոններ, իսկ 2006-ից դասակի հրամանատար է։ Տարիների ընթացքում նրա ենթակայության տակ գտնվող դասակը ապահովել է Ազգային ժողովի, գլխավոր դատախազության ու տարբեր նախարարությունների անվտանգությունը։ Երկու տասնյակ տարիների ընթացքում եղել են բազմաթիվ դեպքեր ու պատահարներ, սակայն, բարեբախտաբար, որևէ լուրջ հետևանք կամ տուժածներ չեն եղել։
Բացի շենքի պահպանությունն իրականացնելուց, ոստիկանները շփվում են քաղաքացիների հետ, աջակցում, իսկ անհրաժեշտության դեպքում՝ նրանց ուղղորդում։
Արդյունավետ համագործակցություն է ձևավորվել դասակի և քաղաքապետարանի աշխատակազմի միջև։ Հենց այդ համագործակցության շնորհիվ Երևանի քաղաքապետարանում կա համակարգված աշխատանք։
Երևանի քաղաքապետարանի վարչական շենքում է նաև Երևանի պատմության թանգարանը։ Ցուցադրության ներկայացված հազարամյակների պատմություն ունեցող շուրջ 100.000 գտածոներ ու էքսպոնատներ կան այստեղ։ Մեր մայրաքաղաքի այս մեծ հարստության պահպանությունը կրկին իրականացնում են ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության ծառայողները։
Դասակի հրամանատար Հայրապետյանն ու անձնակազմը նույնպես արդյունավետ համագործակցություն ու դրական գործընկերային հարաբերություններ ունեն, ինչի շնորհիվ, անհրաժեշտության դեպքում, անխափան գործում է արագ արձագանքումը։
Ոստիկանության մայոր Լիանա Հայրապետյանի ծառայությունը դրական գնահատականի է արժանանում նաև գնդի ղեկավարության ու անձնակազմի կողմից։
Ի դեպ, 2017 թվականին պահպանության լավագույն ծառայող էր ճանաչվել նույն գնդի մեկ այլ դասակի հրամանատար՝ ոստիկանության կապիտան Արման Պողոսյանը։ Տարիներ առաջ նա ծառայել է ոստիկանության մայոր Հայրապետյանի հրամանատարության տակ գտնվող դասակում։ Փաստորեն, լավագույն հրամանատարի լավագույն ծառայողները նույնպես արժանանում են լավագույնի կոչման։
2019 թվականի պահպանության լավագույն ծառայողի խոսքով՝ կոչումը պարտավորեցնող է, իսկ դրան հասնել առանց անձնակազմի սրտացավ ծառայության՝ պարզապես անհնար է։ Լավագույն ծառայող ճանաչվելու մեջ կարևոր ներդրում են ունեցել նաև մայոր Հայրապետյանի ավագ գործընկերները։
Լիանա Հայրապետյանը ծառայությունը համատեղում է ընտանեկան հաճելի հոգսերի հետ։ Ունի երկու դուստր։ Կշարունակե՞ն նրանք մոր գործը, թե՝ ոչ, հայտնի չէ, սակայն, կարելի է ենթադրել, որ ցանկացած ոլորտում նրանք նույնպես կլինեն լավագույն, քանի որ ոստիկանության 2019 թվականի պահպանության լավագույն ծառայող մորից ստանում են լավագույն դաստիարակություն։