Քանաքեռ-Զեյթունի ոստիկաններն ապօրինի ինքնաձիգ ու ռազմամթերք են հայտնաբերել․ մեկ անձ ձերբակալվել է
Փետրվարի 25-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ձեռք էին բերել տեղեկություններ, որ Քանաքեռի 2-րդ փողոցի բնակիչներից մեկը տանն ապօրինի զենք-զինամթերք ունի։ Հարուցվեց քրեական գործ։ Տեղեկություններն իրացվեցին բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողների հետ։ Փետրվարի 27-ին դատարանի որոշմամբ տունը խուզարկվեց։ Հայտնաբերվեց և առգրավվեց առանց գործարանային համարի ինքնաձիգ, ինքնաձիգի և ատրճանակի փամփշտատուփեր, տարաներով վառոդանման նյութ, պայթուցիչներ, ծխագլանակներ, տարբեր տրամաչափի ու հրազենների 150 փամփուշտ և այլն։ 39-ամյա տղամարդը բերման է ենթարկվել Քանաքեռ-Զեյթունի բաժին ու ձերբակալվել։ Նշանակվել են դատաձգաբանական ու պայթյունատեխնիկական փորձաքննություններ։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: