Քանաքեռ-Զեյթունի ոստիկանները գողության դեպք են բացահայտել
Մայիսի 13-ին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին մի կին հաղորդում էր տվել, որ Զաքարիա Սարկավագի փողոցի խանութներից մեկում գողացել են իր բջջային հեռախոսը։
Հաղորդումը ստանալուն պես քրեական հետախույզները բացահայտման ուղղությամբ հետախուզական միջոցառումներ ձեռնարկեցին, որոնց արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սպիտակ քաղաքի 36-ամյա մի բնակիչ։
Մայիսի 28-ին կասկածվողը Երևանի Ազատության պողոտայում հայտնաբերվեց և բերման ենթարկվեց ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ նա ապրիլ-մայիս ամիսներին Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում կատարել էր նմանատիպ այլ գողություններ ևս։
Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: