ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Երթուղայինում բջջային հեռախոս գողացած անձը հայտնաբերվեց (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

11.10.2019 18:21 Գողություն

Սեպտեմբերի 24-ին, ժամը 16․00-ին, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին դիմած կինը հայտնել էր, որ առավոտյան երթուղային միկրոավտոբուսում իր պայուսակից բջջային հեռախոսն են գողացել։
Քանաքեռ-Զեյթունի քրեական հետախույզների ձեռնարկած միջոցառումների արդյունքում տեղեկություններ ստացվեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի երևանցի 59-ամյա տղամարդը։ Ոստիկանները նրան հայտնաբերեցին հոկտեմբերի 10-ին՝ Դրոյի փողոցում և, գողությունը կատարելու կասկածանքով, բերման ենթարկեցին։
Տղամարդը ներկայացվել է Քանաքեռ-Զեյթունի տարածքային քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: