1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Բերման էր ենթարկվել գողություններ կատարելու կասկածանքով. ոստիկանների բացահայտումը

17.03.2021 17:27 Գողություն

Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Արմեն Տիգրանյան փողոցի 23-ամյա մի բնակիչ վարչական տարածքում բնակարանային գողություն է արել։ Գողության վերաբերյալ փաստական տվյալներ ձեռք բերելուց հետո քրեական հետախույզները մարտի 5-ին կասկածվողին բերման ենթարկեցին ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին:
Պարզվեց, որ երբ նա հունվար ամսին վարձակալական հիմունքներով բնակվել է Մինաս Ավետիսյան փողոցի շենքերից մեկում, բնակարանից հեռուստացույց է գողացել և վաճառել։
Նույն եղանակով հունվար-փետրվար ամիսներին Արաբկիր և Կենտրոն վարչական տարածքներից էր գողություն արել. Հրաչյա Քոչարի փողոցի մի բնակարանից հեռուստացույց էր գողացել, իսկ Դեմիրճյան փողոցի մի բնակարանից՝ կենցաղային տեխնիկա։
Հարուցվել է քրեական գործ։
23-ամյա տղամարդը տվել է խոստովանական բացատրություն: Նա կալանավորվել է։
Հանգամանքները պարզվում են:
Հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: