1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Դանակահարություն Յան Ռայնիսի փողոցում․ ոստիկանները օպերատիվորեն բացահայտել են հանցագործությունը

Նոյեմբերի լույս 28-ի գիշերը Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Յան Ռայնիսի փողոցում մի տղամարդու են դանակահարել։ Տուժողը տեղափոխվել է թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղից էլ ժամը 2-ի սահմաններում ահազանգ է ստացվել ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում։ 42-ամյա տղամարդու վնասվածքը կրծքավանդակի ձախ կեսին էր։ Բաժնի քրեական հետախույզները գիշերն իրականացրած օպերատիվ միջոցառումներով պարզեցին դեպքի հանգամանքները, և լուսադեմին հանցագործությունն արդեն բացահայտված էր։ Քանաքեռ-Զեյթունի ոստիկանների տեսադաշտում հայտնվեց Յան Ռայնիսի փողոցի խանութներից մեկը վարձակալած անձը, որի և հիվանդանոց տեղափոխված տղամարդու միջև կենցաղային առիթով ծագած վեճն ավարտվել էր դանակահարությամբ։ Բացատրական աշխատանքի արդյունքում 31-ամյա տղամարդը ներկայացավ բաժին ու խոստովանական բացատրություն տվեց։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվել է նաև դանակ, որը, նախնական տվյալներով՝ հանցագործության գործիքն է։ Նշանակվել են փորձաքննություններ։ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում հարուցված քրեական գործը փոխանցվել է տարածքային նախաքննական մարմնին։  

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: