1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Գողացած քարտով գումար էր կանխիկացրել ու բռնվել. ոստիկանության բացահայտումը

12.10.2019 13:15 Գողություն

Հոկտեմբերի 11-ին, ժամը 17.30-ին ոստիկանության Մեծամորի բաժնում թոշակառու մի կին հաղորդում է տվել, որ սեպտեմբերի 30-ից մինչև հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում, հարմարեցված բանալիով բացել են իր բնակարանի դուռը և ննջասենյակի պահարանից հափշտակելով բանկային քարտը` կանխիկացրել կենսաթոշակը:
Բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, պարզվել է, որ հոկտեմբերի 8-ին նույն շենքի անչափահաս մի բնակիչ իրենց տանը ի պահ հանձնած տուժողի բնակարանի բանալիով բացել դուռը, հափշտակել բանկային քարտը և բանկոմատից կանխիկացրել գումարը:
Անցկացված բացատրական աշխատանքների շնորհիվ, նույն օրը ժամը 20-ին կասկածվող անչափահասը ներկայացել է բաժին և տվել խոստովանական բացատրություն:
Գողոնը մասամբ առգրավված է:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: