Ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողները Քասախ գյուղում ապօրինի զենք են հայտնաբերել
Մարտի 14-ին ոստիկանության Նաիրիի բաժնում տեղեկություններ էին ստացվել, որ Քասախ գյուղի տներից մեկում ապօրինի զենք կա։
Տեղեկությունն իրացնելով՝ ոստիկանության Նաիրիի բաժնի օպերատիվ խումբը Քասախ գյուղի Կարեն Դեմիրճյան փողոցի տներից մեկի նկուղում պարկի մեջ հայտնաբերեց «ՏՕԶ 63» տիպի ողորկափող, երկփողանի հրացան։ Պարզվեց, որ հրազենը հաշվառված չէ։
Հանգամանքները պարզվում են։
Նախապատրաստվում են նյութեր։
Հարգելի՜ քաղաքացիներ, ևս մեկ անգամ կոչ ենք անում հանձնել ապօրինի զենք-զինամթերքը։ Կամավոր հանձնողներն ազատվում են քրեական պատասխանատվությունից։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: