Քաղաքացիների հետ հանդիպում Արմավիրի մարզում
11.02.2021 17:26
Համակարգի լրատու

Փետրվարի 9-ին ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում տեղի ունեցավ հանդիպում մարզի բնակիչների հետ:
Քաղաքացիներին ընդունեց ոստիկանության գործավարության և գաղտնիության ռեժիմի ապահովման վարչության պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Փափախչյանը: Մասնակցում էր նաև ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ղեկավար կազմը։
Քաղաքացիների բարձրացրած բոլոր հարցերը քննարկման առարկա դարձան, տրվեցին պարզաբանումներ: Ոստիկանության մարզային վարչությունների ղեկավար կազմին հանձնարարվեց ուսումնասիրել բողոքները, պատշաճ լուծում տալ բարձրացված բոլոր հարցերին, իսկ անհրաժեշտության դեպքում նաև միջնորդություն ներկայացնել համապատասխան պատկան մարմիններին։
Քաղաքացիների հետ հանդիպումները պարբերական են լինելու: