Քննարկվել է ուղևորների և բեռների վերահսկողությունը սահմանային կետում․ նախանշվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը
Կարևորելով ՆԳ նախարարությունում ընթացող համապարփակ բարեփոխումների շրջանակում ձևավորված Քրեական ոստիկանության դերը հանցավորության դեմ պայքարում՝ Վարդան Վարդանյանը նշել է, որ հատկապես թմրամիջոցների ապօրինի շրջանառության կանխարգելումը ՀՀ կառավարության և ՆԳ նախարարության առաջնահերթություններից է։
ՔՈԳՎ պետն ընդգծել է սահմանային կետերով իրականացվող ապօրինի թմրաշրջանառության կանխարգելմանը միտված քայլերի կարևորությունը, մասնավորապես՝ միջազգային գործընկերների հետ համագործակցությունը, վերապատրաստումները և այլն։
Նաիդա Չամիլովան պատրաստակամություն է հայտնել ընդլայնելու համագործակցությունը մասնավորապես՝ սահմանային կետերում ուղևորների և բեռների վերահսկման ուղղությամբ։ Սահմանային կետերում ուղևորների և բեռների
Հանդիպմանը քննարկվել են ծրագրի իրականացման հետագա քայլերը, այդ թվում՝ Մեղրիի սահմանային անցակետում ուղևորների և բեռների վերահսկման ստորաբաժանման ստեղծումը։
