Պատժի կրումից խուսափողը տեղափոխվեց քրեակատարողական հիմնարկ
12.03.2020 11:22
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Ստեփանավանի և Մալաթիայի բաժինների ծառայողները, համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, մարտի 11-ին, ժամը 08.20-ին, Ստեփանավան քաղաքի Կամոյի փողոցից Ստեփանավանի բաժին բերման են ենթարկել 29-ամյա Խաչիկ Մ.-ին, որը փետրվարի 27-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ և 3-րդ մասերի մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար:
Խաչիկ Մ.-ն տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: