ՔՆՆԱՐԿՈՒՄԸ ԿԿԱՅԱՆԱ ԱՅՍՕՐ
«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» քննարկում ոստիկանությունում

ՀՀ ոստիկանությունը նպատակ ունենալով առաջիկա համապետական ընտրություններում լիարժեք իրականացնել իր լիազորություններն ու պարտականությունները օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակում՝ փոփոխել, լրացրել և թարմացրել է «Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցը»:
Ուղեցույցի նախագծի հանրային լայն քննարկում կազմակերպելու համար հրավիրում ենք բոլոր շահագրգիռ կազմակերպություններին (կուսակցություններ, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություներ, լրատվամիջոցների ղեկավարներ), ինչպես և անհատ քաղաքացիների:
«Ընտրությունների ժամանակ ոստիկանության գործողությունների ուղեցույցի» նախագիծը զետեղված է ՀՀ ոստիկանության www.police.am պաշտոնական կայքի «Օրենսդրություն» բաժնի «Ուղեցույցներ» ենթաբաժնում (տես՝ նաև այստեղ):
Քննարկումը տեղի կունենա 2017 թ. փետրվարի 2-ին, ժամը 15-ին:
Մասնակիցներին խնդրում ենք ժամը 14.45-ին լինել ՀՀ ոստիկանության շենքի գլխավոր մուտքի մոտ (Նալբանդյան 130):
Հրավերն ընդունելու մասին խնդրում ենք տեղյակ պահել մինչև փետրվարի 2-ի ժամը 14-ը:
Էլեկտրոնային փոստի հասցե՝ press@police.am:
Տեղեկատու հեռախոս՝ 011-54-73-14:
ՀՀ ոստիկանություն