1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

ՔՈԳՎ ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության հերթական դեպքը

Քրեական ոստիկանության թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություններ, որ Երևանի բնակիչ 31-ամյա մի տղամարդ ապօրինի ձեռք է բերում և իրացնում թմրամիջոցներ: Ապօրինի թմրաշրջանառության բացահայտման կոնկրետ գործողությունները սկսվեցին նոյեմբերի 5-ին: Ժամը 18.30-ի սահմաններում վարչության ծառայողները Մասիս-Այնթապ ճանապարհին էին:
«Ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, համագործակցելով Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի և Արարատի մարզի պարեկների հետ, նոյեմբերի 5-ին ձերբակալել ենք 31-ամյա բնակչին, նրա հետ Երևանի ևս երկու բնակչի: Անձնական խուզարկությամբ 31-ամյա բնակչի մոտ հայտնաբերվել է երեք փաթեթ` ընդհանուր վեց գրամ քաշով մեթամֆետամին տեսակի թմրամիջոցով»,-ներկայացնում է ԹԱՇԴՊՎ ՀԿԳ ավագ քրեական ոստիկան Ռոբերտ Ասրյանը:
31-ամյա երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվեցին նաև բյուրեղանման զանգվածի հետքերով կոլբաներ ու էլեկտրոնային կշեռք, նաև` գազային ատրճանակ ու ծալովի դանակ: Նա և հայտնաբերվածը ներկայացվեցին Մասիսի քննչական բաժին, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ: Շարունակելով օպերատիվ-հետախուզական միջոցառումները` տեղեկություններ են ստացվել, որ 31-ամյա բնակիչը թմրամիջոցները ձեռք է բերում Երևան քաղաքի մեկ այլ` 39-ամյա բնակչից: Քրեական վարույթի շրջանակներում իրականացվել են խուզարկություններ վերջիններիս բնակության վայրերում:
31-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են թմրամիջոց օգտագործելու համար նախատեսված պարագաներ, կռփազենք ու սվին-դանակ, մեկ տասնյակից ավելի բջջային հեռախոսներ ու համակարգիչներ:
39-ամյա տղամարդու տանը հայտնաբերվել են ԻԻՀ-ից մաքսանենգ ճանապարհով ներկրված մոտ 5 հազար տուփ ծխախոտ, սվին-դանակ, թմրամիջոցների արժեքների վերաբերյալ գրառումներով թղթեր: Բացատրական աշխատանքի արդյունքում 39-ամյա տանտերը թաքցրած տեղերից ներկայացրել է ընդհանուր 275 գրամ մեթամֆետամին և 774 գրամ մարիխուանա, զիպ փականներով տոպրակներ, կշեռքներ և գազային ատրճանակ: Ըստ նրա հայտարարության` թմրամիջոցները ձեռք է բերել ԻԻՀ քաղաքացուց:
31 և 39 տարեկան տղամարդիկ կալանավորվել են: Քրեական վարույթի շրջանակներում միջոցառումները շարունակվում են:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: