Քրեական հետախույզները հայտնաբերել են խարդախության մեղադրանքով հետախուզվողի
15.07.2020 12:04
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Արաբկիրի բաժնի ՔՀԲ ծառայողները հուլիսի 14-ին, ժամը 23.55-ին, Էրեբունու փողոցից բերման են ենթարկել 53-ամյա Արմեն Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ ստորագրություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: