1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով հետախուզվողին ոստիկանները հայտնաբերել են

Փետրվարի լույս 19-ի գիշերը, ժամը 01.30-ի սահմաններում, ՔՈԳՎ հետախուզման, անօրինական միգրացիայի և ահաբեկչության դեմ պայքարի վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, ոստիկանության Լոռու մարզային վարչության, Տարոնի, Բազումի և Գուգարքի բաժինների ծառայողների հետ ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում Լոռու մարզի Վահագնի գյուղի տներից մեկում հայտնաբերվել ու ոստիկանության Տարոնի բաժին բերման է ենթարկվել 33-ամյա մի տղամարդ։ Նա 2020 թվականի հոկտեմբերից հետախուզվում էր երկու կամ ավելի անձանց սպանության փորձի մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք:
Հիշեցնենք, որ անցած տարվա հոկտեմբերի լույս 25-ի գիշերը, ժամը 03.30-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ էր ստացվել, որ Ղափանցյան փողոցի 58/1 հասցեի մոտ մեքենա է այրվում, կրակոցների և արյան հետքեր կան։ Հարուցված քրեական գործի շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում փաստական տվյալներ ձեռք բերվեցին, որ 33-ամյա տղամարդը փակել է «CHRYSLER» մակնիշի ավտոմեքենայի դիմացը, ապա հրազենով կրակոցներ է արձակել մեքենան վարող կնոջ և նրա ուղևորի ուղղությամբ, սակայն, իր կամքից անկախ հանգամանքներով, հանցագործությունն ավարտին չի հասցրել։ Տղամարդը կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ։ Նախաքննությունը շարունակվում է։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: