1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Ապօրինի խաղատուն Քասախում․պետությանը պատճառվել է 5.500.000.000 դրամի վնաս․ոստիկանության բացահայտումը

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի առանձնատներից մեկում գործում է ապօրինի խաղատուն։ Մի խումբ անձինք, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, 2019 թվականից վարձու խաղավարների միջոցով առանձնատանը կազմակերպել են կենդանի «պոկեր» տեսակի շահումով խաղեր, որոնց շրջանակներում մասնակիցներից յուրաքանչյուրի շահումից 5 տոկոսի չափով գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղեր կազմակերպողները ստացել են շահույթ և չեն վճարել գործունեության համար սահմանված պետական տուրքը, ինչի հետևանքով պետության օրինական շահերին պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ շուրջ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։
Հունիսի 3-ին ոստիկանության ծառայողները բերման են ենթարկել 20 անձի, կատարել են զննություններ, հայտնաբերել խաղատնային պարագաներ, որոնք առգրավվել են։ Բերման ենթարկված անձանցից մեկի խուզարկությամբ հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող զանգված։ Նշանակվել են փորձաքննություններ։
Փաստի առթիվ ՔՈԳՎ-ում հարուցվել է քրեական գործ, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: