1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Երևանի համայնքին պատճառվել է 25 միլիոն դրամից ավելի վնաս․ ոստիկանության բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում նյութերի նախապատրաստման շրջանակներում ձեռնարկված հետախուզական միջոցառումներով փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ մի ընկերություն 2015-ից 2017 թվականների ընթացքում կապալի և ծառայությունների մատուցման մի շարք պայմանագրեր է կնքել Երևանի քաղաքապետարանի և մի հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ։ Համաձայն Երևանի քաղաքապետարանի հետ կնքած պայմանագրի՝ ընկերությունը պետք է վերանորոգեր կենդանաբանական այգին և Էրեբունի վարչական շրջանի թաղապետարանի շենքի ու նույն վարչական շրջանի բազմաբնակարան շենքերի տանիքները, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպության հետ կնքած պայմանագրի համաձայն՝ պետք է պատրաստեր ու կազմակերպությանը մատակարարեր մետաղական ցուցատախտակներ։ Պարզվել է, որ ընկերությունը չարաշահել է պատվիրատուների վստահությունը և ծառայություններն իրականացրել մասնակի՝ խարդախությամբ հափշտակելով առանձնապես խոշոր չափի գումարներ։ Այս ապօրինությունների հետևանքով՝ Երևանի համայնքին պատճառվել է 17 միլիոն 680 հազար դրամից ավելի, իսկ հասարակական ոչ առևտրային կազմակերպությանը 26 միլոն 900 հազար դրամից ավելի վնաս։ Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվել է նաև, որ հիշյալ ապօրինություններն արվել են մեկ այլ ընկերության օժանդակությամբ, որը պետք է շինարարական աշխատանքների հսկողություն իրականացներ։ Այս ընկերության աշխատակիցները չարաշահել են իրենց լիազորությունները և կազմել կեղծ կատարողական ակտեր՝ օգտվելով Երևանի քաղաքապետարանի համապատասխան պաշտոնատար անձանց կողմից իրենց աշխատանքի նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունքի և պարտականությունները ոչ պատշաճ կատարելու հետևանքով ստեղծված պայմաններից։
Բացի այդ, պարզվել է, որ Էրեբունի վարչական շրջանի նախկին ղեկավարը պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ է օգտագործել ու, ելնելով հափշտակություններ կատարած ընկերության տնօրինության հետ մտերիմ հարաբերություններ ունենալու շահագրգռվածությունից, 2012-ից 2017 թվականների ընթացքում, առանց պայմանագրի, ընկերությանը անհատույց տրամադրել է թաղապետարանի վարչական շենքի երկրորդ հարկում գտնվող մոտ 88 քառակուսի մետր մակերեսով տարածքը։ Այս ապօրինության հետևանքով էլ Երևանի համայնքին պատճառվել է 8 միլիոն 800 հազար դրամից ավելի վնաս։
Դեպքերի առթիվ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է Քննչական կոմիտե։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: