Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
05.03.2020 11:34
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ՔՀԲ ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, մարտի 4-ին, ժամը 10.50-ին, Նոր Արեշի 43-րդ փողոցից բերման են ենթարկել 39-ամյա Պետրոս Բ.-ին, որը 2019 թ. ապրիլի 18-ից հետախուզվում էր ՌԴ ՆԳՆ Չելյաբինսկ քաղաքի ՆԳՆ կողմից՝ ՌԴ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի (Առանց վարորդական վկայականի առկայության ավտոմեքենա վարելը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: