ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր գողության մեղադրանքով
06.03.2020 11:37
Հետախուզվողի հայտնաբերում
Ոստիկանության Էրեբունու բաժնի ծառայողները մարտի 5-ին, ժամը 21.50-ին, Արարատի մարզի Լուսառատ գյուղի մի տնից բերման են ենթարկել 47-ամյա Ավետիս Գ.-ին, որը 2019 թ. հոկտեմբերի 1-ից ՌԴ ՆԳՆ Ռոստովի մարզի ՆԳՎ կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 158-րդ հոդվածի (Գողությունը) 2-րդ մասի մեղադրանքով:
Խափանման միջոցը` կալանք:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: