Հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից
24.03.2020 11:14
Հետախուզվողի հայտնաբերում

Ոստիկանության Նոր Նորքի ՔՀԲ ծառայողները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ժամը 10.00-ին, Լվովյան փողոցի շենքերից մեկի մի բնակարանից բերման են ենթարկել 40-ամյա Հայկ Խ.-ին, որը 2019 թ. հուլիսի 18-ից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 264.1-րդ հոդվածի (Վարչական պատժի ենթարկված անձի կողմից երթևեկության կանոնների խախտումը) մեղադրանքով:
Առանց խափանման միջոցի:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: