21-ամյա երիտասարդը հետախուզվում էր ՌԴ իրավապահների կողմից, խափանման միջոցը՝ կալանք

Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքի արդյունքում հունիսի 24-ին բաժին է ներկայացել օտարերկրացի 21-ամյա մի երիտասարդ: Նա Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր մի քանի հանցանքների մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Հետախուզվողի հայտնաբերման մասին հայտնվել է նախաձեռնողին:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: