ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 57-ամյա գործարարը հայտնաբերվել և ձերբակալվել է

ՔՈԳ վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոյի, ինչպես և ոստիկանության Արմավաիրի մարզային վարչության Վաղարշապատի բաժնի ծառայողները օգոստոսի 6-ին Էջմիածնում հայտնաբերեցին 57-ամյա մի տղամարդու։ Ռուսաստանում գործող խոշոր ընկերության հիմնադիրն ու գլխավոր տնօրենը 2019 թվականից Ռուսաստանի իրավապահների կողմից հետախուզվում էր առանձնապես խոշոր չափերով՝ 1 միլիարդ 995 միլիոն 430 հազար ռուբլուց ավելի հարկերի և տուրքերի վճարումից խուսափելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: