ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մալաթիայի ոստիկանները հայտնաբերեցին տան բակից բջջային հեռախոս գողացած տղամարդուն (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

08.10.2019 19:33 Գողություն

Հոկտեմբերի 7-ին ոստիկանության Մալաթիայի բաժնի քրեական հետախույզներն, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Աշտարակի խճուղում հայտնաբերել ու գողության կասկածանքով բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 54-ամյա մի տղամարդու։ Վերջինս խոստովանել է, որ հոկտեմբերի լույս 5-ի գիշերը բաց դարպասով մտել է Ավանի տներից մեկն ու բակի սեղանի վրայից բջջային հեռախոս հափշտակել։ Մալաթիայի ոստիկանները հայտնաբերել են գողոնը։ Այն առգրավվել է։ Դեպքի առթիվ նախապատրաստված նյութերը տարածքային կարգով փոխանցվել է ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Հանգամանքները պարզվում են։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: