Գողություններ ռեստորանից, գեղեցկության սրահից ու հագուստի խանութից․ Կենտրոնի ոստիկանների բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հոկտեմբերի 31-ին ոստիկանության Կենտրոնական բաժնում գողության վերաբերյալ երեք հաղորդում ստացվեց։ Գաղտնի հափշտակությունները կատարվել էին գեղեցկության սրահից, ռեստորանային համալիրից ու հագուստի խանութից։ Հանցագործությունները բացահայտելուն ուղղված հետախուզական միջոցառումների ընթացքում ոստիկանության Կենտրոնական բաժնում հնչեց գողության վերաբերյալ ևս երկու ահազանգ։ Այս դեպքում ևս թիրախում գեղեցկության սրահ ու հագուստի խանութ էր։ Հետախուզական միջոցառումները շարունակվեցին նաև հիշյալ դեպքերի հանգամանքները պարզելու ուղղությամբ։ Օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում հայտնի դարձավ, որ բոլոր գողությունները կատարել են նույն անձինք։ Երևանի բնակիչներ 27 և 21-ամյա երիտասարդները հայտնաբերվեցին, բերման ենթարկվեցին ու տվեցին խոստովանական բացատրություններ։ Հանգամանքները պարզվում են։ Քննությունը շարունակվում է։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: