ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Գողություն բուքմեյքերական գրասենյակում

04.03.2016 17:38 Գողություն

Մարտի 3-ին, ժամը 14.10-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավաման կենտրոնից Էրեբունու բաժնում հաղորդում է ստացվել, որ իրենց է զանգահարել 1966 թ. ծնված Սեյրան Զ.-ն և հայտնել, որ Էրեբունի փողոցում գտնվող բուքմեյքերական գրասենյակում իր գրպանից գողացել են 105.000 դրամ:
Ոստիկանության ծառայողները Էրեբունու փողոցի թիվ 29 շենքի մոտից, գողությունը կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել 1982 թ. ծնված Արթուր Խ.-ին, ով տվել է խոստովանական բացատրություն:
Գողոնն առգրավված է:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: