ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռիգայում էր

20.09.2024 17:58 Պաշտոնական
ՆԳՆ ոստիկանության պատվիրակությունը աշխատանքային այցով Ռիգայում էր

«Աջակցություն ՀՀ իրավապահ մարմինների և անվտանգության ոլորտի բարեփոխումներին» ԵՄ ֆինանսավորվող ծրագիր շրջանակներում ՆԳՆ ոստիկանության պետի տեղակալ Վարդան Վարդանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 16-ից 20-ը աշխատանքային այցով Լատվիայի Հանրապետության մայրաքաղաք Ռիգայում էր։
Լատվիայի պետական ոստիկանությունում պատվիրակության անդամներին ներկայացվել են համակարգի կառուցվածքային բարեփոխումները, Քրեական ոստիկանության կենտրոնական վարչության և ենթակա ստորաբաժանումների գործառույթները։
Պատվիրակության անդամներն այցելել են Ռիգայի տարածաշրջանի վարչության Քրեական ոստիկանության և Յուրմալայի ոստիկանության բաժիններ, ծանոթացել նրանց գործառույթներին։
Ոստիկանության պետական քոլեջում պատվիրակության անդամներին ներկայացվել են ծառայողների կրթության կազմակերպման ու անցկացման, ինչպես նաև Ներքին անվտանգության ակադեմիայի և Քննիչների կրթական կենտրոնի գործունեության մանրամասներ։
Քննարկվել են երկու պետություններում անդրազգային հանցավորության, այդ թվում՝ կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գործիքակազմերը:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել համագործակցության շրջանակներն ընդլայնելու և ամրապնդելու ուղղությամբ: