ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Առանձնապես խոշոր չափերով խարդախություն կատարելու մեղադրանքով հետախուզվողին հայտնաբերեցին բնակարաններից մեկում

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և համայնքային ոստիկանության բաժանմունքի ծառայողները Երևանի Մինսկի փողոցի 47 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերել և բերման են ենթարկել 1983 թ. ծնված Հարություն Հ.-ին, որը դեկտեմբերի 15-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի մեղադրանքով (Խարդախությունը, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերով):
Հարություն Հ.-ն ներկայացվել է քննչական բաժին:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: