Ահազանգով մեկնած ոստիկանները ինքնաձիգ, պահունակ և փամփուշտներ հայտնաբերեցին
04.02.2016 11:48
Զենք-զինամթերքի հայտնաբերում
Ոստիկանության Շենգավիթի բաժին զանգահարած քաղաքացին հայտնում էր, որ Երևանի Մադոյան փողոցի թիվ 9/Բ շենքի մոտ զենք-զինամթերք է թողնում:
Մեկնած օպերատիվ խումբը նշված վայրում հայտնաբերել է «ԱԿՄ» տիպի, 1966 թ. արտադրության ինքնաձիգ, ինքնաձիգի դատարկ պահունակ, 7,62 մմ տրամաչափի 39 և 5,45 մմ տրամաչափի 4 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:
`
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: