ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Զինամթերք՝ խոտանված «Մերսեդես»-ի թափքի մեջ

Մի քաղաքացուց ոստիկանության Տարոնի բաժնում ահազանգ էր ստացվել, որ զինամթերք է թողնում Վանաձորի նավթի բազայի ճանապարհին գտնվող խոտանված «Մերսեդես»-ի թափքի մեջ:
Մեկնած օպերատիվ խումբը հայտնաբերել է ինքնաձիգի 1080 փամփուշտ, բացված մետաղյա տուփ, որի մեջ եղել է 18 հատ թղթով փաթեթավորված 7.62 մմ տրամաչափի ինքնաձիգի փամփուշտ, «Ֆ-1» տիպի 3 նռնակ` պայթուցիչներով, և տարբեր տրամաչափի 316 փամփուշտ:
Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն:
Կատարվում է հետաքննություն:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: