Մահվան ելքով վրաերթ Նոր Գեղիում
Դեկտեմբերի 8-ին ոստիկանության Նաիրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 15.45-ի սահմաններում «Աուդի» մակնիշի ավտոմեքենան Նոր Գեղի գյուղի Երևանյան փողոցի թիվ 3 տան դիմաց վրաերթի է ենթարկել 1928 թ. ծնված Արտավազդ Ղարիբյանին, ով հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Կատարվում է քննություն:
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
