ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

Խորհրդակցություն ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում

Դեկտեմբերի 12-ին ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունում տեղի ունեցավ խորհրդակցություն, որը վարում էր ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը:
Անուբաղ Համբարյանը ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության անձնակազմին փոխանցեց ՀՀ ոստիկանության պետ, գեներալ-լեյտենանտ Վլադիմիր Գասպարյանի շնորհակալական խոսքը` 2015 թվականի դեկտեմբերի 6-ին կայացած ՀՀ Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող քաղաքացիների ցուցակներում ճշգրտումներ իրականացնելու, հնարավոր անճշտությունները վերացնելու ուղղությամբ աշխատանքները բարձր պատասխանատվությամբ և բարեխղճորեն կատարելու համար:
Ընթերցվեց ՀՀ ոստիկանության պետի հրամանը` ոստիկանության անձնագրային և վիզաներ վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու վերաբերյալ:
Ոստիկանության պետի տեղակալ Անուբաղ Համբարյանը շնորհավորեց խրախուսված ծառայողներին և հանդիսավոր կերպով նրանց հանձնեց ոստիկանության պետի հրամանով տրված պարգևները:
Խորհրդակցության ընթացքում ներկայացվեց նաև ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի հրամանը` անձնագրային և վիզաների վարչության մի խումբ ծառայողների խրախուսելու մասին:  
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև առաջիկա անելիքներին առնչվող հարցեր: