1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

«Ռազմավարական կառավարում: Ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

«Ռազմավարական կառավարում: Ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության կրթահամալիրում (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

2014 թվականին Հայաստանի Հանրապետության հետ ստորագրված Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության եռամյա գործողությունների ծրագրի շրջանակներում՝ մայիսի 25-ից 27-ը ՀՀ ոստիկանության կրթահամալիրում կայացավ «Ռազմավարական կառավարում: Ոստիկանական կառավարման ստանդարտներ» թեմայով դասընթաց ՀՀ ոստիկանության գլխավոր խմբի պաշտոններ զբաղեցնող ծառայողների համար, որի անցկացման նպատակով Երևան էին ժամանել Լեհաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության Մարդկային ռեսուրսների զարգացման վարչության փորձագետները:
Բացման խոսքով հանդես եկավ ՀՀ ոստիկանության կրթահամալիրի պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Տիգրան Եսայանը, ով նախ ողջունեց միջոցառման մասնակիցներին և շնորհակալություն հայտնեց մասնակցության հրավերն ընդունելու համար, ապա կարևորելով եվրոպական երկրների հետ ոստիկանական սերտ փոխհամագործակցությունը՝ հույս հայտնեց, որ դասընթացի ընթացքում ձեռք բերված գիտելիքները կլինեն արդյունավետ և կիրառելի ամենօրյա աշխատանքում: Նման դասընթացների կազմակերպումը հատկապես կարևոր են ոստիկանության համակարգում ղեկավարների մասնագիտական պատրաստականության կատարելագործման համար:
ՀՀ ոստիկանության շտաբի միջազգային ոստիկանական համագործակցության բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ Արմեն Սեդրակյանը ներկայացրեց Եվրոպական Հանձնաժողովի կողմից նախաձեռնած Արևելյան գործընկերության ոստիկանական համագործակցության գործողությունների ծրագիրը, որը նախատեսված է 2015-2017 թվականների համար: Ծրագրի նպատակն է աջակցել Եվրոպական Միության և Արևելյան գործընկերության երկրների միջև ոստիկանական համագործակցության զարգացմանը հատկապես անդրազգային հանցավորության դեմ պայքարում: Այդ նպատակով առանձնացվել են առաջնային ուղղություններ և ծրագրի շրջանակներում ոստիկանության ծառայողների համար կկազմակերպվեն մի շարք վերապատրաստման դասընթացներ, սեմինարներ և ուսումնական այցեր:
Միջոցառման ավարտին մասնակիցներին տրվեցին ավարտական հավաստագրեր: