1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սեպտեմբերի 1. ոստիկանությունն անցել է ուժեղացված ծառայության /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

Այսօր սեպտեմբերի 1-ն է՝ գիտելիքի և դպրության օրը: Առաջին դասարանցիները շտապում են դպրոց՝ հանդիպելու և ծանոթանալու ուսուցիչների ու դասընկերների հետ:
Օրը տոնական է: Բոլորը շնորհավորում են միմյանց: Ոստիկանները նույնպես պատրաստված են՝ զինված ծաղիկներով, փուչիկներով: Նրանք պատրաստ են ու պատրաստակամ առաջիկա օրերին անել ամեն ինչ, որպեսզի տոնը տոն մնա:
Բոլորի, նաև մեր երեխաների անվտանգությունը ապահովում է ոստիկանությունը: Ապահովում է միշտ, բայց սեպտեմբերի առաջին օրերին ոստիկանության հատուկ աշխատանքն արդեն ավանդական է դարձել: Հանգստի անհոգ օրերից հետո հատկապես երեխաները դեռ չեն հարմարվել, չեն ադապտացվել քաղաքի ռիթմին, դրա համար ժամանակ է պետք: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով՝ գրեթե ողջ համակարգն այսօրվանից մեկ ամսով անցել է ուժեղացված ծառայության:
Բոլոր ուսումնական հաստատությունների մոտ կլինեն ճանապարհային ոստիկաններ, պարեկապահակետային ծառայողներ, դպրոցական ու անչափահասների գծով տեսուչներ, օպերլիազորներ ու համայնքային ոստիկաններ: Նպատակը՝ մեր քաղաքացիների անվտանգությունն ապահովելն է:
Սիրելի՛ աշակերտներ, ուսուցիչներ, ծնողներ, ուսանողներ ու դասախոսներ, շնորհավորում ենք ամենապայծառ տոներից մեկի՝ գիտելիքի և դպրության օրվա կապակցությամբ: Մաղթում ենք արդյունավետ դասաժամեր, գիտելիքի մեծ պաշար և իհարկե՝ անվտանգ ու ապահով օրեր: