1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հասցե՝ ք․ Երևան, Խորենացի 158
(Պարեկային ծառայության գործունեության շրջանակում
հարցերի և բողոքների դեպքում կարող եք մոտենալ նաև նշված հասցեով)

Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սևանի ոստիկանները հետախուզվողի են հայտնաբերել, նրա խուզարկությամբ էլ՝ գողացված դրամապանակ

02.08.2021 18:46 Գողություն

Օգոստոսի 1-ի գիշերը ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները մեկնեցին Երևան. տեղեկություն էին ստացել, որ գողության մեղադրանքով հետախուզվող 49-ամյա տղամարդը մայրաքաղաքում է։ Նրանք ժամը 23-ին հետախուզվողին բերման ենթարկեցին Սևանի բաժին։ Տղամարդը հայտնաբերվել էր Դանիել Վարուժանի փողոցում։ Բաժնում նա խուզարկվեց։ Հայտնաբերվեց դրամապանակ, որի մեջ կնոջ անվամբ տարբեր բանկերի քարտեր էին, ինչպես և բժշկական ապահովագրության քարտ, փող և այլն։ Պարզվեց, որ բերման ենթարկվածը դրամապանակը գողացել էր Դանիել Վարուժանի փողոցի բժշկական կենտրոնից։ Ըստ նրա՝ պայուսակը, որի միջից գողացել էր դրամապանակը, դրված էր եղել բժշկական կենտրոնի 1-ին հարկի միջանցքի պատուհանագոգին։ Սևանի ոստիկանները, համագործակցելով Մալաթիայի բաժնի գործընկերների հետ, կապ են հաստատել դրամապանակի տիրոջ հետ՝ իրերը վերադարձնելու համար։ Բերման ենթարկված տղամարդը ձերբակալվել է։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: