1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սևանի ոստիկանները բացահայտեցին հացի գործարանում կատարված գողության փորձը

09.02.2022 15:31 Գողություն

Առավոտյան ժամը 6-ն էր, երբ «Սևանի հացի գործարանի» գանձապահը, ամեն օրվա պես, մտել էր իր սենյակ: Ներսում ձայներ էր լսել, շրջվել ու տեսել, որ ինչ-որ մեկը դռնից դուրս թռավ: Հետո տեսել էր, որ չհրկիզվող պահարանի դռնակը կոտրած էր:
Դեկտեմբերի 18-ի առավոտյան ոստիկանության Սևանի բաժնում գանձապահը տվեց հաղորդում, որ գործարանից փորձել են գողություն անել: Օպերատիվ խումբը մեկնեց դեպքի վայր: Պարզվեց, որ անհայտ անձը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էր երկրորդ հարկի պատուհանը, մտել շենք, իջել առաջին հարկում գտնվող գանձապահի սենյակ, կոտրել չհրկիզվող պահարանի դուռը, որտեղ, սակայն, արժեքավոր ոչինչ չէր եղել: Իսկ երբ գանձապահը մտել էր սենյակ, թաքնվել էր դռան հետևում, հետո երբ սենյակ մարդ էր մտել, փախել էր:
Դեպքի առթիվ Սևանի քննչական բաժնում հարուցվեց քրեական գործ։
Գանձապահը փախչողին տեսել էր մեջքից, և միայն կարող էր ասել, որ միջին տարիքի տղամարդ էր: Մանրակրկիտ տեղազննությունը նույնպես արդյունք չտվեց:
Իրավապահներին սպասում էր համատեղ հետևողական աշխատանք: Ի վերջո, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում պարզվեց, որ գործարանի շենք մտնողը Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ գյուղի բնակիչ, 44-ամյա մի տղամարդ է: Փետրվարի 1-ին Սևանի ոստիկանները նրան հայտնաբերեցին, բերման ենթարկեցին ու ներկայացրին քննչական բաժին՝ հարցաքննության. նա խոստովանեց արարքը:
Դեպքի հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: