1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Սևանի ոստիկանները պետական-հասարակական ունեցվածքի գողություն են բացահայտել

22.11.2021 13:16 Գողություն

Նոյեմբերի 15-ին ոստիկանության Սևանի բաժին հաղորդում էր ստացվել, որ Սևանի կանխարգելիչ կենտրոնից գողություն են արել։
Դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ հոկտեմբերի 18-ից նոյեմբերի 15-ը տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պետական շինություն հանդիսացող տարածքի մուտքի դուռը և գողացել չհրկիզվող 2 պահարան, որոնց մեջ աշխատանքային փաստաթղթեր էին, հափշտակել էին հոսանքալարեր, ջահ, աթոռներ, 40 կգ քլոր, ջեռուցման 14 մարտկոց և այլն։
Ձեռնարկված միջոցառումներով քրեական հետախույզները պարզեցին, որ գողությունը հնարավոր է կատարած լինի Սևան քաղաքի Շինարարների փողոցի 38-ամյա մի բնակիչ։
Հաղորդումից մեկ ժամ անց կասկածվողը հայտնաբերվեց, բերման ենթարկվեց ոստիկանության Սևանի բաժին և տվեց խոստովանական բացատրություն։ Ըստ քննությանն այս պահին հայտնի տվյալների՝ 38-ամյա տղամարդը գողոնի մի մասը վաճառել էր Գեղամավան գյուղի մետաղի ընդունման կետում, իսկ փաստաթղթերը ոչնչացրել էր:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ գողոնը հայտնաբերելու ուղղությամբ:
Քննությունը շարունակվում է։

 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: