ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Մի կին տղամարդու հեռախոսը վերցրել ու փախել էր․ Սևանի ոստիկանները բացահայտել են կողոպուտը

26.05.2021 17:24 Կողոպուտ

Մայիսի 25-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած տղամարդը հայտնել էր, որ Սևան քաղաքում մի աղջիկ զանգելու պատրվակով վերցրել է իր բջջային հեռախոսն ու փախել:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները, հաղորդումը ստանալուն պես, մեկնեցին դեպքի վայր, տուժողից հաղորդում ընդունեցին։ Աղջկա արտաքին նկարագիրը ճշտելուց հետո էլ ձեռնարկեցին օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ պարզելով, որ արարքը կատարել է Սևան քաղաքի 36-ամյա մի բնակչուհի։ Նա հայտնաբերվել է և բաժնում տվել խոստովանական բացատրություն:
Հայտնաբերվել է նաև հափշտակված հեռախոսը:
Դեպքի հանգամանքները քննությամբ պարզվում են։

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: