ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Սևանի ոստիկանները թարմ հետքերով բացահայտեցին 27-ամյա երիտասարդի դանակահարության դեպքը (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Նոյեմբերի 3-ին՝ ժամը 21․45-ին, ոստիկանության Սևանի բաժին «Սևան» բժշկական կենտրոնից ահազանգ ստացվեց, որ կտրած-ծակած վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել Սևանի բնակիչ, 27-ամյա մի երիտասարդ։  Նա վիրահատվեց և ի վիճակի չէր դեպքի վերաբերյալ հաղորդում կամ բացատրություն տալու։ Սևանի ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզեցին, որ Սևանի Կոմիսարների փողոցում 27-ամյա երիտասարդն ու 23-ամյա մի երիտասարդ վիճել  են։ Միջադեպն ուղեկցվել է ծեծկռտուքով, ինչն էլ հանգուցալուծվել է 27-ամյա երիտասարդի դանակահարությամբ։ Սևանի բնակիչ, 23-ամյա երիտասարդի հետ տարված բացատրական աշխատանքի շնորհիվ նա ներկայացավ բաժին ու խոստովանեց կատարածը։ Հետագա միջոցառումներով հայտնաբերվեց նաև հանցագործության գործիք դանակը։ Նշանակվել են փորձաքննություններ։ Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ 

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: