ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

Կնոջը կողոպտած անձը ներկայացել է ոստիկանության Սևանի բաժին

08.07.2019 16:38 Կողոպուտ

Հուլիսի 7-ին, ժամը 22.30-ին, ոստիկանության Սևանի բաժին դիմած կինը հաղորդում է տվել, որ ժամը 20.00-ի սահմաններում Գավառ տանող ճանապարհին անծանոթ «ՎԱԶ-2106» ավտոմեքենայի վարորդն առաջարկել է իրեն տեղափոխել Մարտունի քաղաք: Կինը համաձայնել է: Մոտ 2 կմ ընթանալուց հետո կինը վարորդին խնդրել է կանգնեցնել ավտոմեքենան: Իջել և փորձել է մեքենայից վերցնել պայուսակը, սակայն վարորդը բացահայտ հափշտակել է այն ու դիմել փախուստի: Պայուսակում եղել է փող, բնակարանի բանալիներ ու այլ իրեր:
Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և բացատրական աշխատանքների արդյունքում հուլիսի 8-ին, ժամը 02.30-ին, բաժին է ներկայացել Լճաշեն գյուղում բնակվող 27-ամյա մի երիտասարդ՝ իր վարած «ՎԱԶ-2106»-ով և ներկայացրել է հափշտակված պայուսակը:
Հանգամանքները պարզվում են:
Նախապատրաստվում են նյութեր:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: