Սևանի ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպք են բացահայտել (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Սեպտեմբերի 18-ին ոստիկանության Սևանի բաժնի քրեական հետախույզները, իրացնելով ստացված օպերատիվ տվյալները, Սևանում հայտնաբերել ու թմրամիջոց պահելու և օգտագործելու կասկածանքով բաժին բերման են ենթարկել Ծովագյուղում ապրող 59-ամյա մի տղամարդու։ Բնակարանին կից խորդանոցի զննությամբ հայտնաբերվեց, առգրավվեց ու փաթեթավորվեց մարիխուանայի նմանվող զանգվածներ՝ ընդհանուր 38 գրամից ավելի։ Բերման ենթարկվածի հայտնածով՝ դրանք թմրանյութ են։ Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: