ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը:
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի:

«Վիրտուալ սիրեկանի» անկատար ցանկությունը և ոստիկանների հերթական հաղթանակը

09.02.2017 17:59 Շորթում
«Վիրտուալ սիրեկանի» անկատար ցանկությունը և ոստիկանների հերթական հաղթանակը

Փետրվարի 1-ին մի քաղաքացուհի ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հաղորդում էր տվել, որ դեռևս հուլիսին ինտերնետային ծանոթություն է հաստատել ոմն Գ.-ի հետ: Որոշ ժամանակ անց Գ.-ն ծանոթուհուն տեղեկացրել է, որ ձեռք է բերել նրա ինտիմ լուսանկարները և դրանք չհրապարակելու դիմաց պահանջել է թանկարժեք բջջային հեռախոս: Հետագայում «վիրտուալ սիրեկանի» մտադրությունը փոխվել է, և նրա սիրտը հեռախոսի փոխարեն փող է ուզել: Այլ ելք չունենալով՝ կինն էլ դիմել է ոստիկանություն:
Փորձառու ոստիկանները օպերատիվ-հետախուզական միջոցառումների պլան մշակեցին: Իսկ դարանակալումը կազմակերպվեց փետրվարի 6-ին՝ Խանջյան փողոցում, ինչի արդյունքում ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, շորթմանն օժանդակելու կասկածանքով, ոստիկանության Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին տաքսու վարորդ Ա.-ին:
Ըստ վարորդի հայտարարության` ինքը բջջային հեռախոսով խոսել էր իրեն զանգահարած անծանոթի հետ, որն էլ ուղղորդել է նշված գումարը վերցնել և փոխանցել մեկ այլ անձի:
Հետագայում պարզվել է, որ ուղղորդողը քրեակատարողական հիմնարկներից մեկի դատապարտյալ Գուրգեն Ասատրյանն է:
Ոստիկանները չեն բացառում, որ տուժած լինեն այլ անձինք ևս:
Շորթման փաստով հարուցվել է քրեական գործ:
Քննությունը շարունակվում է:

`


Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: