1-02

ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ

Ընդհանուր հարցերով
(+374) 10 54-69-14
(+374) 10 54-69-12
Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը
Ընդմիջում՝ 13-ից 14-ը
Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am


 

 
 
 

 

 

Հայտնաբերվել է 410 ոչ սթափ վարորդ․ պարեկների անցած շաբաթվա ծառայության արդյունքները

12.05.2025 12:47 Միջոցառումներ

Մայիսի 5-ից 12-ը մայրաքաղաքում իրականացված ծառայության ընթացքում Երևանի պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 4983 խախտում, պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 209 ավտոմեքենա։ Մասնավորապես, հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 179, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 336, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է հաշվառման համարանիշի հետ կապված՝ 50, չամրակապված վարելու՝ 961, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 10, վարելու ընթացքում ծխելու՝ 407, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 244, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 40 և 1814 այլ իրավախախտում։ 173 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 420-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 80-ը՝ լուսարձակների անսարքությամբ, 71-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքներով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության բաժիններ է տարվել 60 անձ։

Նույն ժամանակահատվածում մարզերում պարեկները հայտնաբերել են ճանապարհային երթևեկության կանոնների 15155 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 248 տրանսպորտային միջոց։ Հայտնաբերվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարող՝ 231, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 662, կեղծ վարորդական իրավունքի վկայականով երթևեկող՝ 1 անձ։ Հայտնաբերվել է նաև հաշվառման համարանիշի հետ կապված՝ 74, չամրակապված վարելու՝ 3739, առանց մանկական նստատեղի՝ քարսիթի՝ 209, վարելու ընթացքում ծխելու՝ 426, վարելիս հեռախոսից օգտվելու՝ 577, հետիոտնի՝ ոչ սահմանված վայրով անցնելու՝ 57, արագության գերազանցման՝ 2242 և 4341 այլ իրավախախտում։ 478 ավտոմեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 1646-ը՝ տեխնիկական զննություն չանցած, 359-ը՝ լուսարձակների անսարքությամբ, այդ թվում՝ 20 բեռնատար, 151-ը՝ թաղանթապատված դիմապակիով և կողային ապակիներով։ Բացի այդ, տարբեր կասկածանքով ձերբակալվել ու Համայնքային ոստիկանության տարածքային բաժիններ է տարվել 55 անձ։