ՀՀ ՆԳՆ ոստիկանության թեժ գիծ
  • Ընդհանուր հարցերով
    (+374) 10 54-69-14
    (+374) 10 54-69-12
    Աշխ. ժամեր՝ 9-ից 18-ը: Ընդմիջում՝ 13-ից 14-ը
    Հանգստյան օրեր՝ շաբաթ, կիրակի

 

ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայություն
Հեռ․՝ 010-51-29-65,
էլ․ փոստ՝ patrol-service@police.am

 

ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 010-52-03-10,
էլ․ փոստ՝ hvogv@police.am 

 

ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն
Հեռ․՝ 011-56-47-72,
էլ․ փոստ՝ gdcp@police.am

 

ՆԳՆ ոստիկանության զորքեր
Հեռ․՝ 010-37-02-96,
էլ․ փոստ՝ zorqer@mia.gov.am 

 

ՆԳՆ ինտերնետային խարդախություններ
Թեժ գիծ՝ 011 52 52 52

 

 

 

 

Շարային ստուգատես՝ սեպտեմբերի 1-ին ընդառաջ

Ավանդաբար ամեն տարի ոստիկանությունը լրջորեն նախապատրաստվում է նոր ուսումնական շրջանի մեկնարկին, անցնում մեկամսյա ուժեղացված ծառայության։ Այդ կապակցությամբ օգոստոսի 30-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շարահրապակում անցկացվեց ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի ծառայողների շարային ստուգատես: Ստուգատեսին ընդգրկված էին նաև տրանսպորտային միջոցներ:
Ստուգատեսն անցկացնում էր ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը։ Ուշադրության կենտրոնում անձնակազմի շարային կեցվածքն էր, արտաքին տեսքը, ծառայության մեջ ամենօրյա պահանջվող պարագաների առկայությունը:
Ստուգվեց նաև ստորաբաժանումներին ամրակցված պարեկային մեքենաների տեխնիկական վիճակը` լուսային, ձայնային, կապի միջոցներով և բարձրախոսներով մեքենաների հագեցվածությունը: Տրանսպորտային միջոցներում պետք է նաև դեպքի վայրը սահմանափակող ժապավեն և բուժօգնության պարագաներ լինեն։
Ամփոփելով արդյունքները` ոստիկանության պետի տեղակալ Կամո Ցուցուլյանը ստորաբաժանման պետերին թերությունները վերացնելու, անձնակազմի շարային պատրաստվածությունը բարձրացնելու վերաբերյալ ցուցումներ տվեց՝ կրկին շեշտելով, որ ուսումնական հաստատությունների մոտ անվտանգ երթևեկությունն ու հասարակական կարգն ապահովելիս անհրաժեշտ է ցուցաբերել բարձր պատասխանատվություն:
Շարային ստուգատեսն ավարտվեց հանդիսավոր երթով: